services3
  1. Հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում (եռալեզու):
  2. ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան գործարար բանակցություններին անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, կանխատեսումների նախապատրաստում, առուվաճառքի պայմանագրերի ֆինանսական վերլուծություն, ձեռնարկությունների վերակառուցակարգում, գնման և տարածման համակարգերի բարելավում
  3. Կազմակերպությունում կատարվող գործարքների հաշվառման եղանակի ընտրություն ՀՀՄՍ ստանդարտներին համապատասխան:
  4. Կազմակերպության գործունեության վերլուծություն, հարկատեսակի ընտրություն:
  5. Կատարված գործարքների ավտոմատացում հաշվապահական ծրագրերի միջոցով:

Ինչու՞ MG

Առանց ռիսկեր

Խուսափեք ռիսկերից համագործակցելով մեզ հետ

Բիզնես աճ

Մենք երաշխավորում ենք Ձեր բիզնեսի կայուն աճը

Համագործակցելով MG Accounting ընկերության հետ ստանում եք միանգամից 3 և ավելի ծառայություններից օգտվելու հնարավորություն (հաշվապահական, ֆինանսական, իրավաբանական)։

Հաճախ տրվող հարցեր

Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:

Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և/կամ շահութահարկով:

Հարկման հատուկ համակարգերից՝

1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և/կամ շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով

2) միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և/կամ շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը և որոնց գործունեության տեսակը չի համապատասխանում նշված տեսակներին․ խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարքեթինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, հանրային սննդի ոլորտում գործունեություն (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության)։

Միկրոձեռնարկատիրական սուբյեկտ չեն կարող համարվել նաև բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Կազմակերպությունում կատարվող գործարքները ավտոմատացվում են Հայկական Ծրագրեր համակարգի միջոցով:
Այո, կազմակերպությանը ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերով և ինֆորմացիայով ապահովելու դեպքում, ցանկացած ժամանակ, ցանկացած հոդվածի վերաբերյալ հնարավոր է ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն։
Հաշվապահական ծառայության արժեքը ձևավորվում է՝ ընկերության տարեկան շրջանառության և աշխատակիցների քանակից ելնելով։

Ծառայությունը իրականացնող մասնագետներ