Ք ․ Երևան Բաշինջաղյան 108

For Your business needs

Առաջ

MG Accounting

MG Accounting Հաշվապահական գրասենյակը հիմնադրվել է 2007թ ին Հասմիկ Գրիգորյանի կողմից։ Այս տարների ընթացքում մեր գրասենյակը աշխատել և աշխատում է ի շահ գործընկերների` ինչով էլ պայմանավորված է մեր կայուն դիրքը շուկայում ։ Տարիների փորձը ամրապնդել և նոր շունչ է հաղորդել մեզ ՝ մշակելու և նորանոր առաջարկներով հանդես գալու համար։ Մենք գիտակցում ենք, որ մեր գործընկերների և մեր կազմակերպության հաջողությունն ու աճը անմիջականորեն կապված են միմյանց հետ: ընկերության բոլոր գործընթացները կենտրոնացված են գործընկերոջ, նրա խնդիրների, պահանջների ու ակնկալիքների վրա:

Սիներգիան Հաշվապահական Հաշվառման մեջ

Սիներգիան դա արդյունք ստանալու համար համագործակցություն է երկու կամ ավելի անձերի միջև ,որն ապահովում է շատ ավելի բարձր արդյունք, քան առանձին-առանձին կամ միայնակ գործողություններ ծավալելու դեպքում։ Այսպիսով՝ հիմնվելով այս տրամաբանությանը, ստեղծեցինք մի գաղափար, որով մեր գործընկերները շուկայում գործում են ոչ թե առանձին, այլ ՝ խմբերով և դա ոչ միայն շուկայական հարաբերություններում, այլ նաև իրենց հաշվապահական հաշվառման վարման մեջ: Սիներգիան հաշվապահական հաշվառման մեջ նոր գաղափար է , որով էլ մեր գործընկերներն իրենց ճկունությամբ տարբերվում են իրենց մրցակիցներից և աշխատանքի արդյունավետ կազմակերպման շնորհիվ ՝ ապահովում կայուն աճ ։ Տարիների ընթացքում՝ համալրելով մեր աշխատակազմը և գործընկերներին, հասկացանք, որ մեր գաղափարը աշխատեց նաև մեզ համար:

story-image

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

specials-img

Կազմակերպության ստեղծում և գրանցում

Սկսնակ գործարարները կխնայեն իրենց ժամանակը և ռեսուրսները ՝ Կազմակերպության ստեղծման և գրանցման գործընթացը վստահելով մեզ , քանզի մենք կանենք դա ԱնվՃար։

specials-img

Հաշվապահական Հաշվառում

Մեր կողմից մատուցվող հաշվապահական հաշվառման ծառայությունների նկատմամբ կիրառվում են որակի վերահսկման եռակի մակարդակ , որը թույլ է տալիս ապահովել բարձր և որակյալ ծառայություններ:

specials-img

Կազմակերպության , Ընկերության անցած տարիների տվյալների ավտոմատացում

Կազմակերպության , Ընկերության անցած տարիների տվյալների ավտոմատացումը իրականացվում է համակարգչային մասնագիտացված ծրագրերի միջոցով, որը ապահովում է գործընկերոջ համաչափ զարգացում և բերում առավելություն շուկայի նկատմամբ ։

specials-img

Հարկերի , Տուրքերի պլանավորում և հաշվարկում

Հարկերի , Տուրքերի կազմումը և հաշվարկումը Հաշվապահական հաշվառման և տնտեսվարողի բիզնես պլանավորման կարևորագույն և բարդ խնդիրներից մեկն է , որը պետք է կատարվի ճշգրիտ և ժամանակին, իսկ օգտվելով Մեր ընկերության ծառայություններից դուք կստանաք ոչ միայն ճշգրիտ հաշվարկ , այլ նաև մի շարք արտոնություններից օգտվելու հնարավորություն ։

specials-img

Արտահանման և Ներմուծման փաստաթղթերի կազմում և Ներկայացում

Ընկերության կողմից մատուցվում է ԵՏՄ և Երրորդ երկրներրց ներմուծված կամ արտահանման հայտարարագրերի կազմում , Ապրանքանյութական հոսքերի հաշվառում , հումք նյութերի ինքնարժեքի հաշվարկում , Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկում ։

specials-img

Հարկային , հաշվապահական և Իրավաբանական խորհրդատվություն

Յուրաքանչուր գործընկեր կստանա անհատական մոտեցում ։ Ընկերության Տնօրենը անձամբ լսում և տրամադրում է հարկային , հաշվապահական և Իրավաբանական խորհրդատվություն ցանկացած բարդ իրավիճակում

specials-img

Ֆինասական և հարկային հաշվետվությունների կազմում

Ընկերության կողմից Ֆինանսական և Հարկային հաշվետվությունները կազմվում են միմիյան ՀՀ Օրենքներին համապատասխան և ստուգվում երեք աշխատակցի կողմից , բացառելով բացթողումներ և շեղումններ ։ Ֆինանսական հաշվետվությունները կարող են տրամադրվել ինչպես Հայերեն այնպես էլ Պարսկերեն , Ռուսերեն և Անգլերեն ։

specials-img

Կադրային գործավարություն

Յուրաքանչուր աշխատակից համարվում է տնտեսվարողի հենասյունը ։ Գործատուի և Աշխատակցի աշխատանքային փոխհարաբերության կանոնակարգված և օրենսդրորեն կազմումը բխում է փոխադարձ շահերից ։

specials-img

ՊԵԿ- ի կողմից կազմված ԱԿՏ-երի բողոքարկում ։

Ընկերության կողմից տրամադրվում է ՊԵԿ- ի կողմից կազմված ԱԿՏ-երի բողոքարկման ծառայություն ինչպես ՊԵԿ-ի Բողոքարկման հանձնաժողովում ՝ այնպես էլ Վարչական և Վերաքննիչ Դատարաններում ։ Ընկերությունը ունեցել է լուրջ հաջողություններ տվյալ ոլորտում , ինչպես նախորդ այնպես էլ նոր կառավարման համակարգում ։

specials-img

ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ընկերության կողմից կատարվում է գործունեության ուսումնասիրում , առանձնահատկությունների բացահայտում , բիզնես աջակցում , նոր շուկաների ներգրավում , Արդյունավետության առանցքային ցուցանիշների մշակում և ներդրում , Ձեռնարկության գործառնական ռազմավարության մշակում :

specials-img

Բիզնես վարկերի աջակցում , փաստաթղթերի կազմում

Ընկերության աշխատակիցները վարկավորման ճիշտ մոդելի ընտրության հարցում Ձեզ կմատուցեն խորհրդատվություն։ Բանկերի առաջարկած ֆինանսավորման պայմանների ճիշտ ուսումնասիրման և վերլուծության շնորհիվ կստանաք առավելագույն արդյունք , ինչպես նաև կմոդելավորեք և Ըստ արժանավույն կներկայացնեք , Ձեր բիզնես գործունեությունը Բանկում ։

specials-img

Ինչպես ՆԱև

Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի կառուցում և կատարելագործում , ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան գործարար բանակցություններին անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում , Կանխատեսումների նախապատրաստում, Առուվաճառքի պայմանագրերի ֆինանսական վերլուծություն, Ձեռնարկությունների վերակառուցակարգում , Գնման և տարածման համակարգերի բարելավում :

Առավելություններ

  • Նոր Գործընկերների Ձեռքբերում , Ձեր բիզնես ոլորտի ուսումնասիրություն և Բիզնես պլանի մշակում

  • Գործընկերների միջև ստեղծում ենք համագործակցության  հարթակ  սիներգիա տրամաբանությամբ ։

  • Մեր թիմում ընդգրկված  բարձրակարգ և որակաորված մասնագետների կողմից  տրվում է  խորհրդակցություն Ձեր բիզնեսի շոշափելի զարգացման համար ։

  • Անհրաժեշտության դեպքում, Ձեզ պետք չէ հոգալ իրավաբանի լրացուցիչ ծախսերը:

  • Չենք բողոքում կառավարությունից այլ հանդես ենք գալիս   խելամիտ լուծումներով  , Ապահովելով Գործընկերային միջավայր կառավարության և տնտեսվորողների միջև

Գործընկերներ

client-logo
client-logo
client-logo
client-logo
client-logo
client-logo
client-logo
client-logo
client-logo
client-logo